Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ձայների մեծամասնությամբ վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):
Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Այդ ընթացքում ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության:
Նշենք, որ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: