News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը: Նման որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարանը: Նշենք, որ սույն թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը: Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման` հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը, փաստացի դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանը որոշել է, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում, պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն եւ/կամ որոշում, եւ անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից՝ պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը եւ/կամ որոշումը: Միաժամանակ դատարանը արձանագրել է նաեւ, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը բոլոր դեպքերում պետք է լինեն բողոքարկելի: Սահմանադրական դատարանը որոշել է նաեւ, որ մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ