News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա զարգացումները չարժե կապել այն հայտարարության հետ, ըստ որի՝ Թուրքիայի արտգործնախարարությունը Կարսի նահանգապետ Ահմեդ Քարայից հայ-թուրքական սահմանակետի վիճակի վերաբերյալ տվյալներ է պահանջել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա խոսքով, նմանատիպ հայտարարությունները զուտ տեխնիկական բնույթ են կրում։ «Թուրքիայի արտգործնախարարությունը վերոնշյալ հարցով դիմել է սահմանամերձ նահանգի նահանգապետին, նա էլ պատասխանել է գերատեսչությանը։ Ես դրանից հեռուն գնացող հետեւություններ չէի անի։ Սա պարզապես մամուլի համար լավ նյութ էր, որով իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ այդ հայտարարությանը ինչ-որ բաներ են հետեւելու»,- համոզմունք հայտնեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական գործընթացում ամեն բան գնում է այնպես, ինչպես գնում էր մինչ այժմ։ «Ոչինչ չի փոխվել։ Ավելին, տեսանելի ապագայում որեւէ փոփոխության միտում չի էլ նկատվում»,-ամփոփեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետը։

Նշենք, որ թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Կարսի նահանգապետ Ահմեդ Քարան նշել է, թե իրենց մոտ Թուրքիայի ԱԳՆ-ից գրություն է եկել, որը նպատակ ունի պարզելու, թե Հայաստանի հետ ցամաքային հաղորդակցության ուղիները ինչ վիճակում են գտնվում, եւ դրանք կարգի բերելու համար որքան ժամանակ  է հարկավոր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ