News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը իրավիճակը ավելի կանխատեսելի եւ թափանցիկ է դարձնում, համենայնդեպս, Ռուսաստանի համար վատ խաղաղության աջակցման տեսակետից, որն արդեն 20 տարի գոյություն ունի: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Ռուսաստան-Հայաստան ինտեգրում գլոբալ ճգնաժամի ֆոնին» զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Կովկասի եւ տարածաշրջանային անվտանգության կենտրոնի գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» ընկերության տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:

Նրա խոսքով՝ այստեղ առկա է մի գործընթաց, որին ներգրավված են զենքի ռուսական արտադրողները: «Ադրբեջանն այս զենքը գնում է համաշխարհային շուկայի գներով: Ես իրերին մյուս կողմից եւս կնայեի. հայտնի է, որ հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունից, սակայն դա գործընթացն ավելի կանխատեսելի եւ թափանցիկ է դարձնում, համենայնդեպս, ռուսական կողմի համար», - ընդգծեց Սիլաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ