News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի խորհրդարանի ոչ իշխանական ուժերը որոշել են բոյկոտել ԱԺ նիստերը: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ անհնար է քննարկել ընթացիկ հարցերը, քանի դեռ չի հետաքննվել իրենց գործընկերոջ՝ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքը:

«Եթե դա անհնար է, ապա ես եւ «Ժառանգության», ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի իմ գործընկերները բոյկոտում ենք նիստը»,-հայտարարել է նա:

«Իսկ ես խնդրում եմ ելույթ ունենալ միայն օրակարգի հետ կապված, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը»,-արձագանքել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Դրանից հետո 4 խմբակցությունների (ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն») պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը: Դահլիճում բացի ՀՀԿ-ից մնացել են միայն ՀՅԴ պատգամավորները, որոնք 10 րոպե անց եւս լքել են դահլիճը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ