News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե հայկական համայնքները Հայաստանում աշխարհի ամենամեծ խաչը տեղադրելու շուրջ համաձայնության գան, ապա երկրի իշխանությունները կարող են աջակցել խաչի տեղադրման տարածքի ընտրության հարցում: Այդ մասին NEWS.am-ին հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի եւ Լիբանանի հայկական համայնքների ներկայացուցիչների՝ Հայաստանում աշխարհի ամենամեծ խաչը տեղադրելու մտադրությունը:

Նախարարի խոսքով՝ այս հարցի շուրջ տարբեր կարծիքներ եւ տեսակետներ են հնչում: «Ծրագրի հեղինակները իրենք են որոշում ներդրումների չափը, սակայն սփյուռքի ներկայացուցիչները այդ հարցը սկզբնապես պետք է համաձայնեցնեն  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ, եթե խաչը Մայր Աթոռում տեղադրելու որոշում ընդունվի»:

Ի պատասխան հարցին՝ ինչպես է նա վերաբերում այս նախաձեռնությանը, նախարարը նշեց. «Այն ամենը, ինչ կապված է քրիստոնեության հետ եւ կնպաստի տուրիզմի զարգացմանը, Հայաստանը կդարձնի ճանաչելի, չի կարող ընկալվել բացասական լույսի ներքո»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ