News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը փորձում է ցանկալին որպես իրականություն ներկայացնել: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են «խելացի» ավիառումբերի արտադրության մասին:

«Նման հրապարակումները բազմաթիվ հարցեր են ծնում»,- նշեց փորձագետը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, խոսքն ինքնակառավարվող ռումբերի մասին է, իսկ դրանք երկու տեսակ են լինում. լոկալ եւ գլոբալ ուղղորդման: Լոկալ ուղղորդման պարագայում ռումբն «աշխատում» է լազերային ցուցումով, որը լուսավորում է թիրախը: «Բայց այդ համակարգը բավական խնդրահարույց է: Մասնավորապես, հաջողությունը կախված է եղանակային պայմաններից, ընդ որում, ճշգրտությունն այնքան էլ մեծ չէ»,- նշեց փորձագետը: Բացի այդ, համակարգի ներդրումն Ադրբեջանի օդանավային պարկի արդիականացում կպահանջի: «Նման զանգվածային արդիականացման նախադեպեր պարզապես չկան»,- հավելեց Արկադի Գրիգորյանը:

Գլոբալ համակարգն ավելի արդյունավետ եւ շահեկան տարբերակ է: Սակայն Ադրբեջանի պարագայում այն ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: «Այս դեպքում արդեն ոչ թե արդիականացում, այլ ավիապարկի ամբողջական փոփոխություն է հարկավոր»,- նշեց Արկադի Գրիգորյանը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են, Հայաստանի կամ Արցախի դեմ այդ համակարգերը գործածելու Ադրբեջանի հնարավոր հավանականությունը միանգամայն հետաքրքիր է:

Փորձագետի խոսքով, նման ավիառումբերի գործածումը հնարավոր է նաեւ անօդաչու սարքերի տեղական ցանցի ստեղծման օգնությամբ: «Սակայն դա շատ թանկ է եւ հասու չէ Ադրբեջանի գրպանին: Այնպես որ՝ նման «սենսացիաները» մամուլի համար են»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին, տեղեկացրել էր «խելացի» ավիառումբերի սերիական արտադրություն սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ