News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանյանը դեռեւս դուրս չի եկել կոմայից, եւ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության  կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը՝ հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կյանքի համար:

Նշենք, որ գանգուղեղային ծանր վնասվածք ստացած  զինծառայողի մոտ մի քանի օր առաջ բժշիկները ձեռքի շարժում էին նկատել, ինչը սակայն, ըստ Միքայելյանի,  առողջական դրական տեղաշարժի մասին չի խոսում. ձեռքի շարժումը ոչ գիտակցված է եղել՝ վեգետատիվ: Միքայել Միքայելյանը նշեց նաեւ, որ դեպքեր են եղել, երբ նման վնասվածքներ ստացածների կյանքը փրկել հաջողվել է, սակայն նրանց ուղեղը, որպես օրգան, փրկել չի հաջողվել: «Եղել են նաեւ դեպքեր, երբ մոտ 6-7 ամիս կոմայի մեջ է եղել մարդը, որից հետո վերականգնում է սկսվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել էր թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել էր: Թողնելով մեկ դիակ եւ զինամթերք` ադրբեջանցի դիվերսանտները  հետ էին քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել էր չորս զոհ եւ չորս վիրավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ