News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անում են ամեն ինչ՝ կանխելու հակամարտության էսկալացիան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

Նշելով, որ հունիսին լրջորեն խախտվել է հրադադարի ռեժիմը՝ Բրադկեն մատնանշել է իրավիճակի լրջության վրա՝ այն վտանգավոր անվանելով: Բրադկեն նաեւ ասել է, թե հակամարտությունը սառեցված չէ: «Շփման գծում մարդիկ են զոհվում: Մենք պետք է գնանք խաղաղության տանող ճանապարհով: Ես վստահ եմ, որ երկու նախագահներն էլ խաղաղություն են ուզում: Նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, թե ինչ ողբերգություն է տարածաշրջանի համար նոր պատերազմը: Անկախ արդյունքից՝ պատերազմը կհանգեցնի թշնամությանը, որը կձգվի տասնամյակներով»,- ասել է Բրադկեն:

Նրա խոսքով, միջնորդությունը մրցում չէ, ճանաչված դառնալու համար: «Մեր պարտքն է վերացնել խոչընդոտները, որ կան կողմերի միջեւ: Գլխավորը, որ կողմերը համաձայնության գան իրար հետ, այլ ոչ թե մեր»,- նշել է նա:

Բրադկեն նկատել է, թե նախագահները քաղաքական կամք ունեն հակամարտության լուծման համար:

«Գլխավոր խնդիրներից մեկը նախագահների հազվադեպ հանդիպումներն են։ Դա մեզ համար դժվար հարց է։ Նախագահներից մեկը մեզ ասում է, որ ինքը խաղաղություն է ուզում, իսկ մյուս կողմը դա չի ուզում, հետո այդ նույն բանը մենք լսում ենք հակառակ կողմից»,- հայտնել է Բրադկեն BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

«Նախագահներն իրար նման չեն: Նրան մոտեցումներն ու ոճերը տարբեր են: Բայց ես վստահ եմ, որ երկու նախագահն էլ հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորման հարցին»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ