News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի մամուլի ակումբը խորը վշտով հայտնում է սիրելի գործընկերոջ՝ Արմեն Նիկողոսյանի անժամանակ մահվան մասին։

«Մենք միասին ենք եղել մեր կազմակերպության հիմնադրման օրվանից։ Արմենն առաջիններից մեկն էր տեղեկանում հայ լրագրության բոլոր նորությունների մասին, եւ նրա շնորհիվ դրանք տարածվում էին Երեւանի մամուլի ակումբի ինֆորմացիոն ռեսուրսներով։ 

Արմեն ջան, մենք անգամ չհասցրինք այցելել քեզ, որովհետեւ դու չէիր ուզում, որ մենք քեզ տեսնենք տկարացած, առանց քո վարակիչ ժպիտի ու հիանալի կատակների…», – ասվում ՝ հաղորդագրության մեջ։

Խորապես ցավակցում ենք Արմենի ընտանիքին, նրա հարազատներին, բարեկամներին, մեր բոլոր գործընկերներին։

Արմեն Նիկողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Ադմիրալ Իսակովի պողոտա 1 հասցեում (Արգավանդի խաչմերուկի մոտ) գտնվող սգո սրահում։ Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 13.00, նույն սրահից։

Արմեն Նիկողոսյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 27-ին։ Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական մեքենաների ֆակուլտետը՝ ուսմանը զուգահեռ սովորելով նաեւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։

Որպես լրագրող աշխատել է «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերում, 2004 թվականից Երեւանի մամուլի ակումբի փորձագետ էր։

Արմեն Նիկողոսյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ էր, ՖԻԴԵ-ի միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ