News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների՝ 90 օրից ավելի Վրաստանի տարածքում գտնվելու հարցը, որի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Կառավարությունից:

Վրաստանի միգրացիոն քաղաքականության օրենսդրությունում կատարվել էին փոփոխություններ, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ հայերի համար, այդ երկրում 90 օրից ավել մնալուց հետո կարող են խնդիրներ առաջանալ, տուգանքներ լինել: NEWS.am-ի տեղեկություններով՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում խոստացել են, որ մինչեւ 2015թ մարտ ամիսը այդ հարցը օրենսդրորեն կկարգավորվի:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել է, որ Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: «Ժողովուրդի» տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վրաստան, նրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ ՀՀ վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է: «Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին եւ խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Ինչպես հայտնի է, Վրաստանի եւ ՌԴ հարաբերությունների սրվելուց հետո հազարավոր վրացահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել»,-գրել է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ