News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցության մասին փաստաթուղթը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ մասին Պուտինը հայտարարել է ԵՏՄ-ի նիստի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հենց նոր ստորագրվեց Ղրղըզստանի անդամակցության մասին պայմանագիրը: Մենք համոզված ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի եւ Ղրղըզստանի անդամակցությունը համապատասխանում է այդ երկրների արմատական ազգային շահերին եւ նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար լայն հորիզոններ է բացում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ