News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 17
USD
406.09
EUR
411.41
RUB
6.62
Տեսնել լրահոսը

Ճապոնացի Արիհիկո Հասեգավան արդեն 5 տարի է՝ ապրում է Երեւանում: 2000 թ.-ին որպես զբոսաշրջիկ Հայաստան եկած Արիհիկոն զարմացել էր, թե ինչպես երկրում, որտեղ ընդամենը մի քանի ճապոնացի է ապրում, երիտասարդները մեծ հաճույքով սովորում են ճապոներեն:

«14 տարի առաջ Հայաստան եկա՝ որպես զբոսաշրջիկ, այդ ժամանակ շատ էի ճանապարհորդում: Այստեղ պատահաբար հանդիպեցի ուսանողների, որոնք ճապոներեն էին սովորում: Տպավորվեցի, որ այսքան շատ էին ուզում ճապոներեն սովորել: Վերադարձա Ճապոնիա ու այնտեղից էլ երկու տարի անց Լատինական Ամերիկա՝ դասավանդելու ճապոներեն: Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց դասախոսի աշխատանքը շատ հավանեցի: 3 տարի Ամերիկայում աշխատելուց հետո նորից եկա Հայաստան՝ նորից որպես զբոսաշրջիկ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վարժ հայերենով պատմեց Արիհիկոն:

Լատինական Ամերիկայից վերադառնալուց հետո ճապոնացին որոշեց տեղափոխվել Հայաստան ապրելու: Այստեղ արդեն նա դիմեց Երեւանի Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան՝ ճապոներեն դասավանդելու համար:

«Երբ ութ տարի առաջ Հայաստան եկա, հանդիպեցի կնոջս՝ Լիլիթին, որը մեկ տարի էր, ինչ ճապոներեն էր սովորում, ընկերացանք, բայց ամուսնացել ենք 3 տարի առաջ»,- ավելացրեց նա:

Արիհիկոյի եւ Լիլիթի փոքրիկը 1 տարեկան է, ծնողների պնդմամբ՝ եւ հայերեն է լավ հասկանում, եւ ճապոներեն: Փոքրիկ Արենի առաջին գիտակցական Նոր տարին է, որը ինչպես նախորդ տարիներին նշել են հայկական ավանդույթներով, իսկ մեկ օր էլ տրամադրել մոճի պատարստելուն:

«Հայկական Ամանոր ենք նշում, բայց հունվարի 7-8-ին էլ ճապոնական մոճի ենք պատրաստում: Մեծ ամանի մեջ լցնում ենք բրնձի ալյուր, որը հատուկ գործիքով սկսում ենք ծեծել, այնուհետեւ դրանից արդեն բլիթներ ենք պատրաստում: Իսկ առհասարակ, Ճապոնիայում Ամանորը գիշերը նաեւ տոշի-կոշի սոբա ենք պատրաստում, դա ճապոնական լապշա է, որն ուտում են հենց կեսգիշերին, երկարակեցության նշան է: Սովորաբար, Ամանորի գիշերը ճապոնացիները գնում են տաճար ու աղոթում, որ տարին հաջող լինի: Կան մարդիկ, որոնք էլ բուդդայական տաճար են գնում, որտեղ յուրաքանչյուրը մեկ անգամ հարվածում է զանգին եւ այսպես 108 զանգ է հնչում: Մեզ մոտ կարծիք կա, որ մարդն ունի 108 վատ միտք, իսկ այդ զանգերով դու վանում ես այդ մտքերը»,- ճապոնական ավանդույթները ներկայացրեց Արիհիկոն:

Ճապոնիայում «Ձմեռ պապ» հասկացություն չկա, մարդիկ երեխաներին օտոշի դամա են տալիս՝ գումար: Այնուամենայնիվ, Արիհիկոյին դուր է եկել տոնածառի տակ նվերներ դնելու՝ հայերի սովորույթը եւ փոքրիկի համար նվեր է պատրաստել:

«Հայկական Ամանորը շատ եմ հավանում, բայց չեմ սիրում, երբ այդքան շատ են ուտում: Ուր գնում ես, ասում են՝ կեր, հայերենով ասում եմ՝ չեմ ուզում, բայց մեկ է՝ ստիպում են»,- ծիծաղելով ասաց նա:

Այս տարի Հայաստանում արդեն պաշտոնապես կբացվի Ճապոնիայի դեսպանատունը, Արիհիկոն մեծ հույս ունի, որ դրանից հետո հայերն ու ճապոնացիներն ավելի ակտիվ կհամագործակցեն:

«Հայաստանից գնալու մասին ընդհանրապես չեմ մտածում»,- վերջում ավելացրեց Արիհիկո Հասեգավան:

Աիդա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ...
Վագրի տարին մտնում է իր իրավունքների մեջ
Արեւելյան օրացույցի համաձայն՝ Վագրի տարին, վերջապես, մտավ իր իրավունքների մեջ․․․
Ուղղափառ քրիստոնյաները տոնում են Հիսուսի ծնունդը
Ուղղափառ քրիստոնյաները հունվարի 7-ին տոնում են Քրիստոսի ծնունդը...
100 տարում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում նշել են Սուրբ ծնունդը ռուս խաղաղապահների եւ ուխտագնացների հետ
Առաջին անգամ 100 տարվա մեջ Լեռնային Ղարաբաղում տոնել են Սուրբ ծնունդը զինծառայողների մասնակցությամբ...
2022-ն էլ պայքարի տարի կլինի․ Արցախի ԱԻՊԾ տնօրեն
Թող նոր տարին լինի հզորացման, բարգավաճման և նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի...
Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից մենք դուրս եկանք պատվով․ ԱՀ ոստիկանության պետ
Տարեվերջի այս օրերին մեզանից յուրաքանչյուրը պլանավորում է հաջորդ տարվա անելիքները...
Ֆոտոռեպորտաժներ