News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ոչ մի առումով շահավետ չէր Հայաստանի համար: Այս մասին դեկտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ամբողջ խնդիրը, ըստ նրա, իշխանության պահպանումն էր, այլ ոչ թե երկրի անվտանգության ապահովումը: ԵՏՄ-ին անդամակցության փաստաթղթերի ստորագրումից հետո, ընդգծել է Մարտիրոսյանը, Հայաստանի անվտանգության մակարդակը ոչ մի կերպ չի ավելացել: «Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը շարունակում է խորանալ», - ասել է նա:

ԵՏՄ-ի պատճառով Հայաստանի խնդիրները, ըստ քաղաքական գործչի, աստիճանաբար կխորանան: «Տնտեսական տեսանկյունից տեսնում ենք, որ զարգացում, ըստ էության, չկա. Առաջին անհրաժեշտության ապրանքները այս տարի կրկնակի թանկացել են: Այս տեսանկյունից էլ լավ հեռանկարներ չկան», - ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, 2014թ. հոկտեմբերի 10–ին Մինսկում Հայաստանը ստորագրել էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Դեկտեմբերի 19-ին ավարտվել էր անդամ երկրների կողմից դրա վավերացման գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ