News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Շարունակվում են օրեր առաջ հանրության ուշադրությանը ներկայացված «Լեւոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Դեկտեմբերի 24-ից 26-ն այն ցուցադրվել է աշխարհի 9 քաղաքներում, որոնց թվում են՝ Լոնդոնը, Նյու-Յորքը, Մադրիդը, Բեռլինը, Սանկտ-

Պետերբուրգը, Միլանը, Վիեննան, Ստոկհոլմը եւ Հռոմը: «Հայրենիք» հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային եւ քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ «Լեւոն Հայրապետյան. կալանված ազատություն» Ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաեւ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։

Ֆիլմն անդրադառնում է նաեւ այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնեւթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ