News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիահայ խոհարար Մարալ Էսմերյանը իշլի քյուֆթան համեղ պատրաստելու համար առաջարկում է օգտագործել այս կերակրատեսակը պատրաստելու սիրիահայերի գաղտնիքները:

Խոհարարի խոսքով՝ սիրիահայերի պատրաստած իշլի քյուֆթան ավելի համեղ է ստացվում, քանի որ նրանք միսը համեմում են բահար համեմունքով:

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Մարալը ասաց, որ բահարը լավ համ է տալիս իշլի քյուֆթայի միջուկին, քանի որ այդ համեմունքի համը նման է դարչինի, մեխակի և մշկընկույզի խառնուրդի համին:

Խոհարարի խորհրդով՝ իշլի քյուֆթայի միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է յուղով տապակել աղացած 3 գլուխ սոխ, 1կգ տավարի յուղոտ միս, ապա ավելացնել ընկույզ, հոտավետ պղպեղ՝ բահար եւ աղ:

Իշլի քյուֆթայի վերին շերտը պատրաստելու համար սիրիահայ խոհարարը խորհուրդ տվեց օգտագործել 1կգ տավարի անյուղ միս, դրան ավելացնել 500գր բլղուր, աղալ, ապա համեմել կարմիր պղպեղով եւ աղով:

Երբ պատրաստ է եւ միջուկի, եւ վերին շերտի միսը, հարկավոր է բլղուրով մսից գնդեր պատրաստել, եւ լցոնել միջուկով՝ փորձելով տալ կիտրոնի ձեւ: Իշլի քյուֆթան խաշելուց հետո նախընտրելի է մատուցել լիմոնով:

Սիրիահայ խոհարարի խոսքով՝  համեղ իշլի քյուֆթա պատրաստելու համար հարկավոր է քիչ  ձավար  եւ շատ միսը օգտագործել: Իշլի քյուֆթայի պատրաստման համար նա խորհուրդ չտվեց կանաչի օգտագործել, ասաց, որ նախընտրելի է միայն փոշի համեմունքներով համեմել միստը:

Խոհարարի պատմեց, որ ինքը իշլի քյուֆթայի պատրաստման 40 ձեւ գիտի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ