News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ճանաչի Թուրքական Հանրապետությունը, նրա ամբողջականությունը 1920թ. Վուդրո Վիլսոնի արբիտրաժին եւ այդ ակտից բխող բոլոր որոշումների համապատասխան: Այդ մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության հուլիսի 10-ին կայացած համագումար բանաձեւում:

«Հայաստանը պետք է ճանաչի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր սահմանադրական սահմանների շրջանակներում, նաեւ Ադբեջանի ամբողջականությունը, որն իր հերթին պետք է ճանաչի Արցախը, վերադարձնի Շահումյանը, Գետաշենը, Արծվաշենն ու Նախիջեւանը»,- ասված է փաստաթղթում:

Բանաձեւում ասված է նաեւ, որ Հայաստանը պետք է ճանաչի Վրաստանը որպես կարեւոր հարեւանի, որ իր հերթին պետք է գիտակցի, թե Ջավախքը երկու պետությունների անվտանգության հանգույցն է: Վրաստանը պետք է ապահովի նաեւ այդ երկրում հայկական համայնքի հիմնական ազատությունները: Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով նրանց պատասխան հարգանքը:

«Հայաստանը պետք է դառնա իրապես ժողովրդավար եւ ինքնքիշխան երկիր, որտեղ տիրում է օրենքի գերակայությունը, անցկացվում են արդար ընտրություններ, իսկ իշխանության ներկայացուցիչները, ովքեր իրենց ունեցվածքը, ձեռնարկությունները դիզել են մարդկային կյանքերի գնով, պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ, պետք է օրենքի առջեւ պատասխան տան օրենքի ամբողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ