News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին: Կազմակերպության գործադիր մարմիններում, սակայն, Հայաստանն առայժմ ներկայացված կլինի սահմանափակ կազմով՝ մինչեւ ներկայիս կազմերի իրավասությունների ժամկետի լրանալը:

Մինչեւ 2015թ. վերջը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանը ներկայացված կլինի երեք անդամով՝ մեկ ձայնով:

Ծառայությունների ոլորտում Հայաստանը ԵՏՄ համաձայնագրերին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ առեւտրի ոլորտում նախատեսված է աստիճանական (մինչեւ 2022թ.) անցում ԵՏՄ միասնական մաքսային սակագնին:

Մինչեւ 2022թ. Հայաստանը կարող է կիրառել ԵՏՄ մաքսատուրքերից տարբերվող մաքսատուրքեր մի շարք ապրանքների, այդ թվում՝ մսի եւ մսամթերքի նկատմամբ: Մինչեւ 2020թ. հանրապետության համար կգործին առանձին սակագին որոշ տեսակի կաթնամթերքի, ձվի, մեղրի, մինչեւ 2019թ.՝ մրգի որոշ տեսակների եւ ընկույզի համար:

Բացի դրանից, մինչեւ 2018թ. Հայաստանը զրոյական մաքսատուրքեր կկիրառի բենզինի նկատմամբ, իսկ միասնական մաքսային սակագնի կանցնի 2020թ.: Նույն սկզբունքով կկարգավորվեն օրգանական եւ ոչ օրգանական քիմիայի արտադրանքի որոշ տեսակների, դեղագործական արտադրանքի, պարարտանյութի, ներկերի, կենցաղային քիմիայի, կաշվե, պլաստիկե եւ ռետինե իրերի մաքասատուրքերը:

Մինչեւ 2021թ. Հայաստանում կգործեն առանձին մաքսատուրքեր գործվածքեղենի որոշ տեսակների համար, հաղորդում է ТАСС-ը:

ԵՏՄ անդամակցության կապակցությամբ Հայաստանը կսկսի բանակցությունները ԱՀԿ-ի հետ՝ կազմակերպության շրջանակում իր պարտավորությունների փոփոխման վերաբերյալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ