News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


ՀՅԴ հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հոհաննիսյանին այսօր՝ հունվարի 3-ին, վերջին հրաժեշտը տվեցին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Քաղաքական գործչին հողին հանձնեցին Երեւանի քաղաքային պանթեոնում (ֆոտոռեպորտաժ):

Վահան Հովհաննիսյանին հրաժեշտ տալու էին եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ, Վահան Հովհաննիսյանի ընկերները, հարազատներն ու պարզապես քաղաքացիներ:

ՀՅԴ կուսակցության անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հիշեց Վահան Հովհաննիսյանի հետ իր վերջին հեռախոսազրույցները, երբ նրա ձայնի մեջ վստահություն էր նկատել իր ուժերի հանդեպ:

«Պատահական չէ, որ վերջին զրույցի ժամանակ Արմեն Ռուստամյանին ասել էր՝ հոգիս ամուր է, մարմինս է տկար: Մենք բոլորս պետք է դաս քաղենք այն գործունեությունից, որ Վահանը ծավալեց: Նրա իմաստությունը, նրա լույսն ու ջերմությունը բոլորիս անհրաժեշտ է լինելու, եւ պետք է կարողանանք մի քիչ վահանավարի ապրել, մի քիչ վահանավարի մտածել ու կարողանալ մեր ապագան կառուցել հենց այն տեսլականով, որը Վահանն էր պատկերացնում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 28-ին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ