Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը 3:2 հաշվով առավելության հասավ ռուսաստանցիների նկատմամբ: Արգենտինայի հաղթական միավորը վաստակեց Դավիթ Նալբանդյանը, որը վճռական մրցախաղում պարտության մատնեց Միխայիլ Յուժնիին: 1995թ. դեկտեմբերի 3-ից Ռուսաստանը սեփական կորտում պարտություն չէր կրել: