News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իմ դերասանական կարիերայի սկզբին ես բախտ եմ ունեցել խաղալ մեծ  դերասանների հետ։ Այդ ճանաչված մարդկանց հետ  աշխատելուց հետո, Անրի Վերնոյը խնդրեց, որ ես իր մայրիկի դերը խաղամ։ Շատ հուզիչ էր ինձ համար այդ դերը։ Անրին շատ մեղմ եւ հաճելի մարդ էր։

Ես սկսել եմ ֆիլմերում խաղալ 15 տարեկան հասակում, Թունիսում՝ Օմար Շարիֆի հետ։ «Մայրիկ » ֆիլմում նկարվելիս այդքան տարի անց, ես նորից Օմար Շարիֆին եմ հանդիպում։  Ես շատ եմ մտածում Անրի Վերնոյի մասին եւ նա այս երեկո մեզ հետ է»,-հուլիսի 11-ին «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի բացմանը՝ հիշելով «Մայրիկ» ֆիլմի նկարահանման ընթացքը, պատմեց դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն։

Նշենք, որ փառատոնը բացվեց հենց Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմով, որում մոր դերը խաղում է Կլաուդիա Կարդինալեն։ Հիշեցնենք նաեւ, որ այս տարի լրանում է ֆրանսահայ ռեժիսորի  90-ամյակը։

Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ Անրի Վերնոյի որդին, ով ստացավ հատուկ մրցանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ