News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցավոք, իրականություն է դառնում այն, որ տնաբույծ իսլամական ահաբեկչությունը կարող է եթե ոչ լուրջ ուժ, ապա առնվազն զգալի տեղեկատվական առիթ դառնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով Փարիզում ահաբեկչական ակտերի շարքին:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ տվյալ դեպքում լրագրողների դեմ հարձակումն ընդամենը առիթ է եղել, որը ցույց է տալիս, որ իսլամական արմատականությունը ոչ մի ձեւով չի ընդունում խոսքի ազատությունը:

«Այդ դեպքերը ցուցանիշ են, որ ցանկացած արմատականությունը հանդուրժողականության ոչ մի նշույլ չունի: Երկրորդ, տնաբույծ արմատականությունը, որի աղբյուրները գտնվում են հենց Ֆրանսիայում, քանի որ ծագումով ալժիրցի ահաբեկիչ եղբայրները այդ երկրի քաղաքացիներ են, ցուցանիշ է, որ արդեն Եվրոպայի երկրներում ի հայտ է գալիս մի սերունդ, որին անհրաժեշտ չէ արտերկրում անցնել «ինտիֆադ» կամ «Ալ Կաիդայի» դպրոց: Նրանք կարող են այդ ամենն անցնել հենց երկրի ներսում»,-նկատել է Մարկարովը:
Քաղաքագետի խոսքով՝ Փարիզում տեղի ունեցած վերջին դեպքերը կարող են տեսականորեն ազդել Ֆրանսիայում ուժերի դասավորության վրա, եւ հնարավոր է, հանգեցնեն աջ ազգայնական ուղղվածության «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի կողմնակիցների աճին, որը վաղուց է հանդես գալիս ծայրահեղ աջ տեսակետներով, մասնավորապես Ֆրանսիայի կյանքում միգրանտների դերի հարցում:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ֆրանսիայում լույս տեսնող Charlie Hebdo շաբաթաթերթի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է խմբագրության 12 աշխատակից, այդ թվում թերթի խմբագիրը: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում էին ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները, որոնք էլ հունվարի 9-ին ոչնչացվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ