News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հայտնի են դարձել հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված գյումրեցի ընտանիքի անդամների անունները:

Ամուսիններ Սերյոժա եւ Հասմիկ Ավետիսյանները, նրանց որդին Արմեն Ավետիսյանը եւ նրա կինը՝ Արաքսյա Ավետիսյանը, նրանց դուստրը՝ Հասմիկը, որին հանցագործը սպանել է հենց օրորոցում, նաեւ՝ Սերյոժայի եւ Հասմիկի չամուսնացած դուստրը՝ Աիդա Ավետիսյանը: 6 ամսական Սերյոժան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Մեր տեղեկություններով մարմիններն առավոտյան հայտնաբերել է տանտիրուհու քույրը, որը բնակվում է հարեւանությամբ եւ առավոտյան սովորույթի համաձայն քրոջ տուն է գնացել՝ սուրճ խմելու:

Նշենք, որ Ավետիսյանների ընտանիքը իր ապրուստը վաստակում էր հոր եւ որդու արտագնա աշխատանքով: Նրանք Ռուսաստանից վերադարձել էին Ամանորից առաջ: Զինվորականների հետ նրանց կապը դեռեւս հայտնի չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է, որին այժմ որոնում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ