News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը


Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի 6 անդամների սպանության վայրից այսօր՝ հունվարի 12-ին, հայտնաբերվել է կասկածյալի զինվորական համազգեստը, մեկ ինքնաձիգ, մեկ սվին-դանակ, 21 կրակված պարկուճ եւ երկու փամփշտակալ՝ մեկը լրիվ լիցքավորված, մյուսը՝ դատարկ: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ նշելով, որ չի բացառվում՝ կասկածյալը քաղաքացիական հագուստով է եւ անզեն։

«Մենք տեղեկություն չունենք, որ նրա մոտ զենք կա: Ամենայն հավանականությամբ՝ չկա, քանի որ նա իր զինվորական պարագաները թողել է դեպքի վայրում եւ դիմել փախուստի: Մեր քաղաքացիները պետք է խուճապի չմատնվեն, բայց պետք է զգոն լինեն: Նախնական տվյալներով՝ նրա  մոտ նաեւ գումար չկա, եթե, իհարկե, բնակարանից ոչինչ չի հափշտակել»,- ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ ոստիկանությունը համագործակցում է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ:

Հունան Պողոսյանը նաեւ նշեց, որ ընտանիքի բոլոր անդամների դիերը անկողնում են հայտնաբերվել:

Հունան Պողոսյանը նաեւ նշեց, որ զինվորականի եւ ընտանիքի միջեւ կապի մասին այս պահին որեւէ հստակ տեղեկություն չկա, միայն ենթադրություններ են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել  է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Ոստիկանությունը որոնում է նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ