News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանին մեկուսացնելու փորձերն անհեռանկարային են: Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք գործընկերներ ունենք»,- ընդգծել է ռուսաստանցի նախարարը:

«Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ լիարժեք համագործակցությամբ՝ բացառապես գործընկերային, իրավահավասար, փոխշահավետ հիմքի վրա,- հայտարարել է Լավրովը:- Դրա հնարավորությունները կան: Դրա համար անհրաժեշտ է հետեւողական գործել, հրաժարվել երկակի ստանդարտներից՝ ներառյալ իրավապաշտպան, մարդասիրական ասպեկտները»:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ Եվրամիության հետ քննարկել պատժամիջոցները վերացնելու պայմանները:

«Մենք պատժամիջոցներ չենք կիրառել: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ ակնարկում են, իբր, եկեք համաձայնեցնենք չափանիշները, դուք դրանք իրականացրեք, այդ ժամանակ էլ մենք կվերացնենք պատժամիջոցները: Մենք ոչինչ չենք քննարկելու»:

Նախարարն ընդգծել է, որ այդ «ապակառուցողական միջոցառումներից» բոլորն են տուժում, այդ թվում՝ Ռուսաստանը, բայց եւ վստահություն է հայտնել, որ երկիրն այդ իրավիճակից «պլյուսով» դուրս կգա:

Լավրովի խոսքով, եվրոպական գործընկերները, «որոնք իրենց վրա զգում են պատժամիջոցների բացասական ազդեցությունը, պետք է սեփական եզրահանգումն անեն»: «Դա նրանց խնդիրն է, այլ ոչ թե մերը»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ