News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Կենդանիների մեծ մասը կա՛մ չի արձագանքում հայելու մեջ իր արտացոլանքին, կա՛մ ագրեսիվ պահվածք է դրսեւորում, կարծես այլ էակ է տեսնում: Ի տարբերություն մարդկանց, մարդանման որոշ կապիկներ, ինչպես նաեւ փղերը, դելֆինները, մակակները, նայելով հայելու մեջ, չեն հասկանում, որ իրենց արտացոլանքն են տեսնում:

Հերթական հետազոտության արդյունքները, սակայն, ցույց են տվել, որ դա չի նշանակում, թե անհնար է նրանց սովորեցնել ճանաչել իրենց: Ավելին, երբ մակակները բարձրացել են ինքնաճանաչման նոր մակարդակի, սկսել են հայելի օգտագործել՝ իրենց մարմնի առանձին մասերն ուսումնասիրելու համար, մասնավորապես՝ հետույքն ու սեռական օրգանները:

Նոր ուսումնասիրության ընթացքում Գունն ու նրա գործընկերները կապիկներին նստեցրել են հայելու առջեւ եւ նրանց մռութին գրգռող լազերի լույս գցել, այնուհետեւ տհաճ ոչ մի զգացողություն չառաջացնող լույս: Վարժեցված կապիկները 7 դեպքի 5-ում սեփական արտացոլանքը ճանաչելու վարքագիծ են դրսեւորել:

Հետազոտողները գրում են, որ սա լույս է սփռում մարդու եւ կենդանիների ինքնագիտակցության նյարդային հիմքի վրա:

Գունի խմբի գիտական հոդվածը հրապարակվել է Current Biology գիտական պարբերականում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել