Գյումրիում դաժանորեն սպանված 6 հոգանոց ընտանիքի անդամներից 6-ամսական երեխան արդեն Երեւանում է: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Նա նշեց, որ երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում: Թե ինչքան պետք է երեխան մնա հիվանդանոցում, չհաջողվեց պարզել, «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը խնդրեց ուշ զանգել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է եւ այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։