News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օսլոյում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 19-րդ ամենամյա նստաշրջանի ընթացքում ԵԱՀԿ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը բանաձեւ է ներկայացրել, որն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ: Բանաձեւին, որի անվանումն է «ԵԱՀԿ անդամ պետությունների պատասխանատվությունը համընդհանուր էներգաապահովման գործում», միացել են 17 երկրների 31 պատվիրակներ, մասնավորապես՝ Գերմանիան, Խորվաթիան, Ուկրաինան, ՌԴ-ն, Կանադան, Ղազախստանը, Ավստրիան: Բանաձեւը  բաղկացած է 7 կետից, որի առաջին կետում նշվում է, որ էներգետիկ անվտանգությունը համաշխարհային քաղաքականության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է: Որպես բանաձեւի ամենաուժեղ ու կարեւոր կետ Արտակ Դավթյանը նշեց 4-րդ կետը: Այդ կետով սահմանվում է, որ ԵԱՀԿ անդամ երկրներն իրենց էներգառեսուրսները չպետք է օգտագործեն որպես ճնշման միջոց՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:

«Մեր հարեւանների ամբողջ քաղաքականությունը կապված է ածխաջրածինների արտահանման հետ, ովքեր հայտարարում են, թե այսպիսով մեծ գումարներ կվաստակեն եւ այդ գումարները կօգտագործեն ռազմական նպատակներով: Ուստի, այս բանաձեւի ընդունումը ուղղված է նմանատիպ հայտարարությունների դեմ»,-նշեց Դավթյանը: Բանաձեւի հեղինակը կարեւորություն է տալիս նաեւ փաստաթղթի  5-րդ կետին, ըստ որի՝ ԵԱՀԿ-ի ողջ տարածքի էներգաշուկայի դիվերսիֆիկացիայի եւ ընդլայնման  պայմաններում, ինչպես նաեւ նոր տրանսպորտային մայրուղիների կառուցման դեպքում բարձրանում է յուրաքանչյուր երկրի դերն ու նշանակությունը՝ էներգառեսուրսների մատակարարման գործում: «Մեր «բարեկամները», ինչպես հայտնի է, ամեն ինչ անում են, որպեսզի շատ էներգետիկ ծրագրեր շրջանցեն Հայաստանը: Բանաձեւի այդ կետը մի քայլ է, որը ԵԱՀԿ անդամ երկրներին հուշում է, որ պետք է իրենց պատասխանատվությունն այս հարցում բարձրացնեն»,-նշեց պատգամավորը:

Բանաձեւը, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցչի խոսքով, ներկաները գնահատել են որպես հավասարակշռված ու աննախադեպ, եւ իրենց ելույթներում նշել են, թե բոլոր այն բանաձեւերը, որոնք վերաբերում են ԵԱՀԿ անդամ երկրների էներգետիկ անվտանգությանը, անդամ բոլոր երկրները պետք է կատարեն: Այս հայտարարությունը հակազդեցություն է առաջացրել ադրբեջանական պատվիրակության մոտ: Ադրբեջանցի պատվիրակներից մեկը հայտարարել է, որ եթե հայերը ցանկանում են ադրբեջանական էներգակիրներ ստանալ, ապա թող նախապես ազատեն Ադրբեջանի «օկուպացված տարածքները»: Ադրբեջանցի պատվիրակի այս հայտարարությունը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի մասնակիցները որակել են որպես  քննարկվող բանաձեւի էության հետ կապ չունեցող հարց ու բանաձեւը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է նախ ԵԱՀԿ ԽՎ Կոմիտեում, ապա նաեւ լիագումար նստաշրջանում:

Հարցին՝ արդյո՞ք բանաձեւը կարող է որեւէ նշանակություն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման հարցում՝ Արտակ Դավթյանը պատասխանեց, թե այն չպետք է ուղղակիորեն կապել ԼՂ խնդրի հետ: «Այն մի փաստաթուղթ է, որը որեւէ երկրի դեմ ուղղված չէ»,-նշեց պատգամավորը՝ միաժամանակ  հավելելով, որ ցանկացած բանակցային գործընթացում կարող է հղում կատարվել  այդ փաստաթղթին եւ այն օգտագործվել որպես աշխատանքային փաստաթուղթ:  

Նշենք, որ մինչ այս Հայաստանը երբեւէ որեւէ բանաձեւ չի կարողացել անցկացնել ԵԱՀԿ-ում:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ 19-րդ նստաշրջանը տեղի է ունեցել հուլիսի 6-10-ը, որին  մասնակցել են ավելի քան 300 խորհրդարանականներ 56 երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ