News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրիում հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին մեկնարկեց գյումրեցին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով մեծ ավտոերթը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթին մասնակցելու համար Երեւանից Գյումրի են գնացել մեծ թվով քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում՝ Հիմնադիր խորհրդարանից:

«Էդ ստահակին, որին հովանավոր կանգնեց ռազմաբազան, պահանջում ենք հանձնել հայկական կողմին: Ինքը պետք է իր պատիժը կրի այստեղ, մենք պետք նրա դատաստանը տեսնենք: Գյումրին գյումրեցիներինն է, Հայաստանը՝ հայերինը, մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մեկը մեզ ղեկավարի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը:

Իրենց ճանապարհին ավտոերթի մասնակիցները խանութներից մեկի առջեւ դրված ռուսական դրոշը հանեցին ու գցեցին գետնին:

Ավտոերթի մասնակիցները հարյուրավոր մեքենաներով այս պահին Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասից շարժվում են դեպի Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարան: Մեր թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված, ոստիկանական ստորաբաժանումներ են ժամանել նաեւ մայրաքաղաքից: 

Հիշեցնենք, որ Ավետիսյանների քաղաքացիական  հոգեհանգիստը նախատեսված է այսօր՝ հունվարի 14-ին՝  ժամը 17:00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին՝ ժամը 14:00-ին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ