News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերից

Գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով այսօր՝ հունվարի 14-ին Գյումրիում ավտոերթի մասնակիցները Գյումրիում ՌԴ հյուպատոսարանից  շարժվեցին դեպի մարզպետարան, որտեղ վիճաբանություն եւ քաշքշուկ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ:

Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները փակել էին մարզպետարանի մուտքը՝ ակտիվիստներին թույլ չտալով մոտենալ շենքին եւ պատուհանին փակցնել իրենց պաստառները, որոնցից մեկի վրա գրված էր «Кошкин дом в Армении»:

Երթի մասնակիցները փորձում էին պաստառները փակցնել, սակայն ոստիկանները պոկում էին դրանք:

Մինչեւ այդ վիճաբանեցին ակցիայի մասնակիցներից Արթուր Ստեփանյանը եւ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը: Քաղաքացին ոստիկանապետին մեղադրում էր, որ վերջինը տեսել է, թե ինչպես է ոստիկանը հարվածում իրեն եւ չի միջամտել, սակայն ոստիկանապետը պնդում էր, որ ինքը ոչինչ չի տեսել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ