News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին,  մի քանի տասնյակ քաղաքացիներ նախագահական նստավայրի մոտ են  հավաքվել։

Նախքան ակցիայի մեկնարկելը ակտիվիստները, որոնց մեծ մասը «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ են, մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված ընտանիքի հիշատակը։

«Սա սոլիդարություն է գյումրեցիներին, նպատակն է ցույց տալ, որ մենք իրենց հետ ենք, մեր պահանջն է հանցագործին հանձնել հայ իրավապահներին եւ ոչ միայն նախաքննությունն ու դատաքննությունը անցկացվի այստեղ, այլ նաեւ նա իր պատիժը կրի Հայաստանի  քրեակատարողական  հիմնարկում։ Մեր պահանջը դա է, իսկ դատախազը ասում է, դա ընթացակարգային հարց է,  սկզբունքային չէ, բայց բոլորին հետաքրքրում է, թե որտեղ է նա կրելու իր պատիժը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի նախաձենող Դավիթ Մանուկյանը։

Դավիթ Մանուկյանը ՀՀ գլխավոր Գեւորգ Կոստանյանի ասուլիսը որակեց որպես երկիմաստ եւ խուսափողական  հայտարարություններ։ Ըստ նրա, եթե հանցագործը պատիժը կրի ՌԴ-ում ՀՀ քաղաքացիները համոզված չեն լինի որ նա իսկապես պատիժ է կրում, այլ ոչ թե հանգստանում որեւէ քաղաքում։

Դավիթ Մանուկյանը նշեց նաեւ,որ իրենք ռուս ազգի դեմ ոչինչ չունեն եւ չեն առանձնացնում այն, որ նա ազգութկյամբ ռուս է, այդ իսկ պատճառով նրանք ոչ թե Հայաստանում ՌԴ դեսպանատան այլ նախագահականի դիմաց են հավաքվել։

«Սա ռուսատյատության չվերածեք, ոչինչ չկա ռուս ազգի դեմ, այն ինչ կա ռուսական  քաղաքականության եւ ՀՀ անողնաշար իշխանությունների դեմ է»,-ասաց Դավիթ Մանուկյանը։

Ակցիայի մասմնակիցները վանկարկում են «Պատիժը Հայաստանում»։

Նշենք, որ նույն պահանջով այսօր եւս մեկ բողոքի ակցիա անցկացվելու է ՌԴ դեսպանատան մոտ ։

Սա ոչ միայն արդարադատության, այլև ազգային արժանապատվության հարց է:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Նա գտնվում է ռուսական ռազմակայանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Վալերի Պերմյակովին այսօր փոխանցել են Ռուսաստանին
ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը...
Նախկին գլխավոր դատախազ. Ռուսաստանում Պերմյակովը լիարժեք պատիժ կկրի
Դատապարտյալին իր քաղաքացիության երկիր ուղարկելը պայմանագրային դրույթ է, որը գործում է 1946 թվականից…
Հայաստանի եւ Ռուսաստանի իրավասու մարմինները քննարկում են Պերմյակովին հանձնելու հարցը. ԱՆ
Արդարադատության նախարարության պարզաբանումը Պերմյակովին փոխանցելու մասին...
Ամենաշատ
Partner news