News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2014 թվականի օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Չինարիի  բնակիչ Կարեն Պետրոսյանի հանդեպ Ադրբեջանում անմարդկային ու դաժան վերաբերմունքի եւ սպանության վերաբերյալ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պաշտոնական նամակ էր ուղարկել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ պահանջելով,  որ միջազգային կառույցները խստորեն դատապարտեն Ադրբեջանին եւ Կարեն Պետրոսյանի դիակի անկախ փորձաքննություն անցկացնեն։ 

Եվրոպական խորհդարանի նախագահ Մարտին Շուլցը պատասխան նամակ է ուղարկել Նաիրա Զոհրաբյանին,   ուր ասված է՝  

Հարգելի տիկին Զոհրաբյան,

Շնորհակալություն եմ հայտնում  Ձեր նամակի  համար,  որտեղ  Դուք նկարագրում եք  հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Պետրոսյանի գերեվարման  եւ մահվան հետ կապված հանգամանքները: Նախ եւ առաջ, Եվրոպական խորհրդարանի անունից  մեր խորին ցավակցությունն եմ հայտնում Կարեն Պետրոսյանի հարազատներին՝ հավելելով, որ ինձ անձամբ  սարսափեցրել  է այն փաստը, որ  նրա մահից ավելի  քան  երեք շաբաթ անց դին դեռեւս չեն թույլատրել հայրենադարձել: Անշուշտ, անչափ  մտահոգիչ  էր  Ձեր նամակին կցված  տեսանյութը: Այն լիովին թափանցիկ հետաքննություն, ինչպես նաեւ անկախ դատաբժշկական փորձաքննություն  իրականացնելու անհրաժեշտություն է առաջացնում Կարեն Պետրոսյանի  մահվան  ճշգրիտ  պատճառները պարզելու համար:

Մենք բոլորս տեղյակ ենք առկա լարվածություններին, որոնք կան տարածաշրջանում: Անկախ նրանից, թե բանակցությունները ինչ առաջընթաց կարձանագրեն՝ հակամարտության կողմերը միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու հստակ պարտավորություն ունեն եւ պետք է միջազգային նորմերին համահունչ վերաբերվեն գերիներին ու ձերբակալվածներին: Նման պարտավորությունները խախտելը անընդունելի  է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ