News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու եւ պատժելու պահանջով այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ընթացող ակցիայի ժամանակ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց գետնին, երբ նրան թույլ չտվեցին կանգնել դեսպանատան դիմացի անցումին։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վարդգես Գասպարին Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած վեց ամսական երեխայի նկարը ձեռքին սկզբում մի քանի րոպե կանգնեց դեսպանատան առջեւ՝ անցումի վրա, ոստիկանները նրան հորդորում էին հեռանալ այդտեղից՝ բացատրելով, որ Գասպարին այդպիսով խոչընդոտում է այլոց տեղաշարժը։

Գասպարին չհեռացավ, ավելին՝ պառկեց անցումի վրա, ինչից հետո ոստիկանները նրա ձեռքերից եւ ոտքերից բռնած տեղափոխեցին մայթ։

Իրավիճակը դեսպանատան առջեւ  շարունակում է մնալ լարված, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար բախումներ են լինում։ Ոստիկանները շրջափակել են դեսպանատունը։ Դեսպանատանը հարակից մայթերին ակցիայի մասնակիցներ կան, որոնք չեն կարողանում մոտենալ դեսպանատանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ