News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիի ողբերգական սպանությունը իրավականից բացի քաղաքական տարրեր է պարունակում։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

«Խոսքը չի գնում ռեստորանում արված կամ  պատահական կերպով տեղի ունեցած կենցաղային հանցագործության մասին, այստեղ գործ ունենք զինված զինծառայողի հետ, որը ՌԴ զինված ուժերի ուսադիրներն ուսերին, ռուսական ռազմաբազայի զենքը ձեռքին, ռուսական ռազմաբազայի տարածքը լքում է, ներխուժում է ՀՀ քաղաքացիների բնակարան եւ կոտորում մի ամբողջ ընտանիք։ Եթե պարոն Վոլինկինը դրանից հետո կոչեր է անում չքաղաքականացնել, ապա այդ կոչերը թող անի իր նախարար Լավրովին, իր պրեզիդենտ Պուտինին եւ հայ ժողովուրդին խորհուրդ չտա՝ ինչը քաղաքականացնել, ինչը ոչ, որովհետեւ հարցն ինքնին քաղաքական հարց է»,- ասաց փորձագետը։

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս հարցը ցցուն կերպով ցույց է տալիս, որ ամբողջ հայ-ռուսական հարաբերությունների համակարգում ողբերգական վիճակ է։

«Սա կարելի է միմիայն փտախտ բնորոշել։ Սա ցույց է տալիս, որ քաղաքական ոլորտում, անվտանգության ոլորտում այն հարաբերությունները որոնք կան, որոնք իբր թե կոչված են ապահովելու մեր անվտանգությունը, բերել-հասցրել են նրան, որ մենք նույնիսկ մեր ննջարանում ապահովագրված չենք։ Մենք խոսում ենք անվտանգության մասին, բայց բազմապատկում ենք այն վտանգները, որոնք առանց այն էլ քիչ չեն կախված մեր»,- ասաց փորձագետը։ 

Մեհրաբյանը հայ պաշտոնյաներին հորդորեց կրքերը հանդարտեցնելու կոչեր չանել։

«Սա ուղղակի ողորմելի, անարժանապատիվ կեցվածք է, որն ընդունում են մեր իշխանությունները, եւ մեր պաշտոնյաների՝ կրքերը հանդարտեցնելու փսիխոթերապիայի սեանսները շատ սխալ ճանապարհ է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ