News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է ուղարկել երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին՝ կապված ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի՝ ամերիկյան «NBC» հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարության: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

Պատասխանելով հարցին, ինչո՞ւ է Ֆրանսիան հակաիսլամական ծաղրանկարների հետ կապված սադրանք թույլ տալիս, մինչդեռ Ֆրանսիայում օրենքներն արգելում են ժխտել Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանն ասել է. «Իրականում Հայոց ցեղասպանության ժխտման մասին որեւէ օրենք չկա: Միայն մեկ օրենք կա Հոլոքոստի հերքման մասին, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստ իսկապես եղել է: Այնպես որ՝ դուք կարծիք չեք հայտնում, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել, քանի որ դա փաստ է: Բայց, բացի Հոլոքոստից, ամեն ինչ թույլատրված է»:

Հայ դատի հանձնախմբի նամակում նշվում է, որ Ֆրանսիայի ներկայացուցչի անշնորհք հայտարարությունը հակասում է երկրի պաշտոնական դիրքորոշմանը, որն օրենքի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Նամակի հեղինակները ԱԳ նախարարին խնդրում են արձագանքել այդ հայտարարությանը: Միաժամանակ, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանության առջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ