News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիում հանցագործն Ավետիսյանների տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքը շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով: Այս մասին նշվում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում ասվում է.

«Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության եւ 6 ամսական երեխայի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումներ իրականացվել՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման, առաջ քաշված վարկածները ստուգելու ուղղությամբ։

Քննչական խումբը գտնվում է Գյումրիում, որտեղ ի թիվս այլ քննչական գործողությունների՝ հունվարի 16-ին փորձագետների հետ կատարվել է հանցագործության կատարման վայրի լրացուցիչ զննություն։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ նյութագիտական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաեւ` դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննություն։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել հանցագործության կատարման վայրին հարակից տարածքներում տեսանկարահանող սարքերի առկայությունը եւ այդպիսիք հայտնաբերելու դեպքում տեսագրությունները ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները՝ նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմքեր ենթադրելու, որ սպանություններն իրականացրած անձը կարող էր հափշտակած եւ օգտագործած լինել նաեւ տուժողների հեռախոսները։

Միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես առերեւույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, բռնվելու հանգամանքները, այնպես էլ` նրա շարժը՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքը լքելուց հետո մինչեւ Ավետիսյանների տուն հասնելը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործով պարզվել է 6 անձի սպանության մեջ մեղադրվողի՝ Ավետիսյանների տուն մուտք գործելու եղանակը. ըստ քննության տվյալների՝ նա տուն է մուտք գործել` մուտքի դռան ապակյա բացվածքը շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով։

Դեպքի վայրում կատարված զննության եւ լրացուցիչ զննության արդյունքում հայտնաբերվել է 28 հատ պարկուճ, 2 հատ չկրակված գնդակ, մեկ հատ պահունակ՝ փամփուշտներով, «AKC 74» տեսակի ինքնաձիգ, ՌԴ զինված ուժերի տարբերանշանով զինվորական համազգեստ։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ