News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կենսական կարեւորություն ունի: Խնդիրը լուծում ունի, մասնավորապես՝ ԵԱՀԽ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում:

Ըստ ԱԺ նախագահի՝ ցավոք, «Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր որդեգրած ապակառուցողական քաղաքականությանը, շարունակում է տարածաշրջանում իր նավթային գերշահույթների հաշվին սպառազինությունների մրցավազքը` խախտելով Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված բոլոր նորմերը»:

«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չի դադարում  մշտապես հանդես  գալ ռազմատենչ հայտարարություններով` իր հասարակության մեջ թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: Նույնիսկ տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բանակցությունների շեմին Ադրբեջանը զերծ չի մնում ռազմական գործողությունների սպառնալիքների կիրառումից, ինչի վկայությունն է վերջերս նրա կողմից ընդունված ռազմական դոկտրինը: Սակայն ողջ տարածաշրջանի համար վտանգավոր գործելակերպ որդեգրած Ադրբեջանի կեցվածքը մինչ օրս չի արժանացել որեւէ գնահատականի միջազգային համապատասխան ատյանների կողմից»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ըստ խորհրդարանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը նուրբ եւ զգայուն շատ կողմեր ունի, ուստի հարցին առնչվող հրապարակային հայտարարությունների եւ դիրքորոշումներ արտահայտող փաստաթղթերի ընդունման խնդրում, հայկական կողմն ակնկալում է առավելապես անաչառ ու հավասարակշիռ մոտեցումներ: «Այս շարժառիթներով ես նամակ եմ հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին` կապված 2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի հետ: Բանաձեւում ընդգրկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող ոչ ճշգրիտ ձեւակերպումներ, քանի որ բանաձեւի հեղինակը լավատեղյակ չլինելով հիմնախնդրի նրբերանգներին, երբեւէ չի այցելել տարածաշրջան ու չի խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես՝ Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ»,- նկատել է Աբրահամյանը եւ արձանագրել, որ արդյունքում անտեսվել են հակամարտության էության հետ առնչվող կարեւորագույն փաստեր.

- Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող հակադրվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել ոչ 1918 թ. հռչակված անկախ Ադրբեջանի, ոչ էլ վերջինիս իրավահաջորդը հանդիսացող ներկայիս Ադրբեջանի կազմում:

- Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ եւ օրինական գործընթացի, դիմել է ուժի կիրառման եւ 1991-1994 թթ. սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ինչի հետեւանքն են հակամարտության գոտում առաջացած իրողությունները:

- Հայաստանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող փոխարինել նրան: Որպես հետեւանք չի կարող ԼՂՀ կենսական շահերին վերաբերող հարցերով ստանձնել պարտավորություններ վերջինիս փոխարեն: Ուստի, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ճանաչելը կնպաստի արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացմանը:

«Այս իրողությունների անտեսումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատահական չէ սահմանի վրա վերջերս տեղի ունեցած ադրբեջանական կողմի սադրանքը, որի հետեւանքով զոհվեցին 5 հայ եւ մեկ ազերի զինվորներ»,- արձանագրել է Հովիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ