News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է արտերկրում հայ մի աղջկա սեռական շահագործման ենթարկելու փաստը:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ստեփանավանի եւ Թալինի բաժինների ծառայողների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին պարզվել է, որ 1960 թ. ծնված Ծովիկ Ա.-ն 2007 թ. օգոստոսին նախնական համաձայնության գալով ԱՄԷ Դուբայ քաղաքում գտնվող, 1963 թ. ծնված Նելլի Ն.-ի (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով) հետ, ՀՀ-ում հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով խաբեությամբ վերջինիս մոտ է ուղարկել 1978 թ. ծնված Սուսաննա Դ.-ին:  

Վերջինս Նելլի Ն.-ի կողմից Դուբայ քաղաքում շուրջ 20 օր ենթարկվել է սեռական շահագործման: Պարզվել է նաեւ, որ 2008 թ. փետրվարին, ՀՀ վերադառնալուց հետո, Սուսաննա Դ.-ին խաբեությամբ հավաքագրել եւ նորից Դուբայ է տեղափոխել 1987 թ. ծնված Մարգար Ն.-ն: Այնտեղ 1974 թ. ծնված Արմենուհի Պ.-ն (գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քր. օր-ի 132-պ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով) Սուսաննա Դ.-ին շուրջ 6 ամիս ենթարկել է սեռական շահագործման:

Ծովիկ Ա.-ն հուլիսի 3-ից գտնվում է կալանքի տակ: Ձեռնարկվում են միջոցառումներ Մարգար Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ