News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երեւանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը: Այս մասին փաստում է նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրությունը, որը 2003 թվականից ի վեր իրականացվում է ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից: Ուսումնասիրության արդյունքներն առավել մանրամասն ներկայացվել են Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նկատել է, որ էլեկտրոնային կառավարման հետազոտության համար ունենալով  էլեկտրոնային կառավարման 104 ցուցիչներ եւ հինգ առանձին դասակարգման ոլորտներ՝ Ռութգերսի կառավարման գործիքն այսօր գործնականում ամենահամակողմանի եւ արդյունավետ ինդեքսն է:

119 էջից բաղկացած ուսումնասիրությունը, որն ամբողջությամբ հասանելի է համալսարանի կայքում, ներկայացնում է աշխարհի խոշոր 100 քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատումն ըստ 5 հիմնական չափորոշինչների՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ եւ քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացներին:  «Յուրաքանչյուր ոլորտի կառավարման համակարգում, թերեւս, դժվար է թերագնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը, իսկ տեղական ինքնակառավարման համակարգում՝ առավել եւս, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ապահովելու համայնք-բնակիչ կապը: 2012 թվականին Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ քաղաքապետարանի պաշտոնական կայքն ամբողջությամբ եւ  արմատապես վերափոխվեց՝ այդ պահից աշխատելով ամենօրյա կատարելագործման ռեժիմով: Կատարված աշխատանքի արդյունքներն ակնհայտ են»,- ընդգծել է Վահե Նիկոյանը: 

Հատկանշական է, որ 2009 թվականի համանուն հետազոտությանը Երեւանը չի ներառվել անգամ ուսումնասիրվող հարյուրյակում, այնինչ  2012-ին արդեն մեր մայրաքաղաքը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը, իսկ 2014 թվականին գնահատողները էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երեւան քաղաքը որակել են որպես աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկը: Ըստ էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշի՝ աշխարհի առաջատար քաղաքը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը, Սինգապուրը եւ Երեւանը: Ըստ առանձին չափորոշիչների՝ Երեւանն առաջինն է մատչելիության կամ օգտագործման հարմարավետության անվանակարգում՝  առաջ անցնելով Բրատիսլավայից, Սեուլից, Տորոնտոյից եւ Ցյուրիխից: Մատչելիության ապահովման ցուցանիշում ներառված է տարբեր սարքերով, այդ թվում՝ բջջային հեռախոսներով կայքից օգտվելու մատչելիությունը: Կարեւոր հանգամանք է համարվել նպատակային լսարանին ուղղված հղումները կայքի գլխավոր էջից, հիմնական էջերի ստանդարտները, լրացվող դաշտերի հարմարավետությունը, ինչպես նաեւ որոնման համակարգը, ընդլայնված որոնում իրականացնելու հնարավորությունը:

«Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը, ներկայացնելով այն հիմնական բաղադրիչները, որոնք ապահովել են ուսումնասիրության արդյունքը, նշել է, որ, օրինակ, քաղաքացիների ներգրավվածության անվանակարգում Երեւանը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Սեուլին եւ Սինգապուրին: Անդրադառնալով բովանդակության անվանակարգին, որտեղ Երեւանը 4-րդն է Սեուլից, Տորոնտոյից եւ Ստոկհոլմից հետո, նշվել է, որ գնահատողները հաշվի են առել հասանելիությունը դեպի կոնտակտային տեղեկություններ, հրապարակային փաստաթղթերը, հասանելիությունը հաշմանդամների համար, մուլտիմեդիայի նյութերը եւ հրատապ տեղեկատվությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ