News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահի, Կառավարության եւ արդարադատության նախարարության աշխատակազմ, որպեսզի պարզի, թե արդյոք այդ պաշտոնյանները մասնակցել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

«Ես խնդրել եմ հաստատել կամ հերքել՝  արդյոք իրենք ներկա գտնվել են Տիգրան Խաչատրյանի հարսանիքին: Եթե պարզվի, որ նրանք ներկա գտնվել են հարսանիքին, ապա Արաբկիրի դատարանում ներկայացված գործը՝ Տիգրան Խաչատրյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ անիմաստ է դառնում:  Խնդիրն այն է, որ գնում են մտերիմի հարսանիքին, եթե անգամ չպատասխանեն, ես կհամարեմ, որ գնացել են, ուրեմն այդ գործով մենք չենք սպասի ներպետական ատյանները սպառելուն: Եվրոպական դատարան կարող ես դիմել, եթե կարողանանք ապացուցել, որ ներպետական ատյանները արդյունավետ չեն»,-ասաց փաստաբանը:

Տպել
Ամենաշատ