News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ելույթ ունենալիս հիշատակել է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին՝ նշելով, որ այն ժամանակ իր ծնողները տեսել էին, թե ինչպես են հազարավոր հայեր փախչում Երուսաղեմ:

«Haaretz»-ը գրում է, որ հունվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա առթիվ՝  Ռիվլինը նշել է, որ Իսրայելի հասցեին ցեղասպանության եւ  ռազմական հանցագործությունների մեղադրանքները վնասում են համաշխարհային մարմնի՝ այն ամենի դեմ պայքարելու ունակությանը, ինչն իրականությանը համապատասխանում է: 

Նա ՄԱԿ-ին կոչ է արել կարմիր գծեր սահմանել, որպեսզի դրանք անցնելու դեպքում կազմակերպությունը միջամտի եւ կանգնեցնի ցեղասպանության ակտերը:

«Arutz Sheva» կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահը մեջբերել է հրեական ընդհատակյա «Նիլի» կազմակերպության առաջատար անդամ Ավշալոմ Ֆեյնբերգի խոսքերը՝ ասված 1915թ.: «Ես սեղմում էի ատամներս՝ անհանգստանալով, թե հաջորդն ում հերթն է: Երբ ես քայլում էի օրհնյալ եւ սրբազան հողի վրայով՝ ուղեւորվելով Երուսաղեմ, ինքս ինձ հարց էի տալիս՝ արդյոք մենք ապրում ենք ժամանակակից դարաշրջանում՝ 1915թ., թե՞ Տիտանի եւ Նավուհոդոնոսորի ժամանակներում: Ես նաեւ հարց էի տալիս ինձ՝ ունե՞մ իրավունք լալու սոսկ իմ ժողովրդի ողբերգության համար եւ մի՞թե Երեմիա մարգարեն արցունք չէր թափել հայերի համար եւս» – այն ժամանակ գրել էր Ֆեյնբերգը:

Այնուհետեւ Ռեուվեն Ռիվլինը հավելել է. «Ավշալոմ Ֆեյնբերգն այս խոսքերը գրել է ուղիղ 100 տարի առաջ. տատանումների եւ ժխտման 100 տարի: Բայց այն ժամանակ Իսրայելում, Երուսաղեմում, որտեղ ծնվել եմ ես, ոչ ոք չէր հերքում տեղի ունեցած կոտորածը: 

Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները եւ իմ ընտանիքի անդամները տեսել են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ ժամանել՝ սովալլուկ, կարեկցության արժանի, աղետից ողջ մնացած մարդիկ: Երուսաղեմում նրանք ապաստան գտան, եւ նրանց սերունդները շարունակում են այստեղ ապրել մինչ այսօր»:

Նա նաեւ նշել է, որ շուրջ երկու տասնամյակ անց պատմությունը պատասխան տվեց այն հարցին, ով է լինելու հաջորդը: «Հրեաները հաջորդն էին: Մենք՝ իմ ժողովրդի անդամները, հաջորդն էինք»,– հայտարարել է Իսրայելի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ