News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու անցած տարվա վերջնական փլուզումից հետո վրացական կողմը մաքրման աշխատանքներ իրականացնելու պատրվակով  հանել է պատերի բոլոր խոշոր աղյուսները եւ դրանց վրայից հայկական ամեն հետք մաքրելու համար ասֆալտ փորելու տեխնիկայով մանրացրել դրանք։ Այս մասին հուլիսի 15-ին տեղի ունեցած մամուլի աուլիսի ժամանակ հայտարարեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։

Նշելով, որ մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերված վրացատառ մի քանի տապանաքարեր հիմք են տվել պնդել վրացիներին, թե եկեղեցին հայկական չէ, նա, սակայն, հավաստիացրեց, որ Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու մասին առաջին հիշատակումները եղել են հենց հայկական աղբյուրներում, եւ եկեղեցին, անկասկած, հայկական է։ «Սա ծանոթ ձեռագիր է եւ սպասելի էր, որ վրացական կողմը հենց այդպես էլ պետք է վարվեր»,- նշեց հուշարձանագետը՝ հավելելով, որ Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգը հիմնադրվել է 1356 թվականին։ «Այն լուրջ ավերածությունների է ենթարկվել արդեն 1795 թվականին, իսկ 18-րդ դարում եկեղեցու հին հիմքերի վրա կառուցվել է ավելի մեծ մեկ այլ եկեղեցի»,- տեղեկացրեց Սամվել Կարապետյանը։  

Նրա խոսքով, Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու պատերին ճաքեր առաջին անգամ նկատվել են 1980-ականներին, սակայն դրանից հետո՝ մինչեւ 1989 թվականը,  շինությունը ծառայել է իբրեւ ժողովրդական արվեստի թանգարան։ «Սակայն բոլոր ժամանակներում էլ մենք անտարբեր ենք եղել մեր մշակութային ժառանգության հանդեպ, ինչի հետեւանքով Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիներից շուրջ 50-ը աղետալի վիճակում են, մյուսները՝ վրաց ուղղափառ եկեղեցու կողմից յուրացված»,- ցավ հայտնեց հասարակական կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ Վրաստանում հայկական եկեղեցիների անմխիթար վիճակի հանդեպ անտարբեր է նաեւ մեր պետությունը։ «Սա կարող է բերել նրան, որ մեկ-երկու տարի անց Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու տեղում կկառուցվի վրացական բոլորովին նոր եկեղեցի»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ եկեղեցին վրացական կողմի ցուցաբերած անտարբերության հետեւանքով վերջնականապես փլուզվել էր անցած տարի։ Սամվել Կարապետյանի հավաստմամբ, այն այլեւս հնարավոր չէ վերականգնել՝  աղյուսաշեն լինելու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ