News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ալմաթայում տեղի ունենալիք հանդիպումից որեւէ բան ակնկալել պետք չէ, քանի որ Ադրբեջանը չի ընդունում ԼՂ խնդրի կարգավորման հայեցակարգը»,-  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով հուլիսի 16-17-ը Ղազախստանում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: «Նման եզրակացության գալու հիմք է տալիս Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը, քանի որ այդ երկիրը փաստորեն, չի ընդունում կարգավորման հայեցակարգը: Այդ պատճառով այդ երկրի հետ որեւէ հարցում համաձայնության գալու հնարավորությունը գրեթե զրոյական է»,-նշեց Աթանեսյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են այն հայեցակարգով, որը հնչեցրել են Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները, ապա Ադրբեջանը չի ընդունում դրանք: Աթանեսյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը համաձայն է 5 տարվա ընթացքում Քարվաճառի եւ Լաչինի շրջանները Ադրբեջանին հանձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի  առաջարկին՝ նշելով. «Ես չեմ կարող ասել, թե Մամեդյարովը որքան պարկեշտ է եւ որքանով է ճշտորեն վերարտադրում Մինսկի խմբի առաջարկությունները: Ակնհայտ է, որ հերթական բանակցային ռաունդից առաջ Ադրբեջանը փորձում է կառուցողականություն խաղալ մինչեւ վերջ եւ Մամեդյարովի այս հայտարարությունը մասն է կազմում այդ քարոզչության: Բայց իրականում Ադրբեջանը, կրկնում եմ, համաձայն չէ կարգավորման հայեցակարգին եւ կարգավորումը ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Եւ դա առաջին անգամը չէ, որ հնչում է ամենաբարձր մակարդակներով: Մասնավորապես՝ վերջերս Ադրբեջանի նախագահը կառավարության վերջին նիստի ժամանակ մերժել է ԼՂ-ի ինքնորոշման իրավունքը, բացառել է որեւէ մեխանիզմ, որը թույլ կտար ԼՂ-ին ինքնորոշվել, իսկ միջնորդների առաջարկության առանցքը դա է»:

«Իսկ ո՞րն է Ղարաբաղի տեսլականը՝ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ» հարցին Վահրան Աթանեսյանն արձագանքեց. «Մեր պատկերացումներով ԼՂ խնդիրը լուծված է: Եւ միջազգային հանրությունը, եթե շահագրգռված է Հարավային Կովկասում տեւական խաղաղություն հաստատելու հարցում, պետք է ի վերջո հասկանա, որ դրան հասնելու, բոլոր սուր անկյունները հարթելու ճանապարհը ԼՂ-ի փաստացի անկախության միջազգային ճանաչումն է, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ԼՂ-ն, որպես իրավահավասար կողմ, Ադրբեջանի հետ քննարկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ողջ շրջանակը»: Աթանեսյանի խոսքով՝  միջազգային հանրությունը պետք է հնարավորություն ընձեռի, որպեսզի ԼՂ-ն դիվանագիտական ճանապարհով մինչեւ վերջ պաշտպանի իր պատկերացումներն ու դիրքորոշումը: Այս դեպքում, ըստ ԼՂ ներկայացուցչի, Ադրբեջանն ու ԼՂ-ն կգտնեն ե՛ւ կոմունիկացիաների, ե՛ւ հումանիտար խնդիրների հետ կապված հարցերի պատասխանները: «Հակառակ դեպքում որեւէ ձեւական լուծում, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, չի կարող արդյունավետ լինել»,-հավելեց Աթանեսյանը:

NEWS.am-ին հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ալմաթայում քննարկվելու է նաեւ բանակցություններում  ԼՂ-ի մասնակցության հարցը: Արձագանքելով այս տեղեկությանը՝ ԼՂՀ խորհրդարանի ներկայացուցիչն ասաց. «Ինձ համար դժվար է ասել, թե ի՞նչ համատեքստում է քննարկվում ԼՂ-ի հարցը: Կարեւորն այստեղ ոչ թե ԼՂ-ի ֆորմալ մասնակցության հարցն է, այլ օբյեկտը, որպես ի՞նչ կողմ է ԼՂ-ն մասնակցելու այդ բանակցություններին: Եթե ԼՂ-ն հրավիրվում է մասնակցելու բանակցություններին արդեն իսկ ձեռք բերված համաձայնություններին իր համաձայնությունը տալու համար, ապա  չեմ կարծում, թե դա լավագույն ձեւն է լուծում գտնելու համար: ԼՂ-ն պետք է ի սկզբանե մասնակցեր բոլոր հարցերի եւ բոլոր խնդիրների քննարկմանը»,-ընդգծեց ԼՂ խորհրդարանի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ