News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունները ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլահ Գյուլենի նկատմամաբ հետախուզում հայտարարելուց հետո էլ անցել են նրա անձնագրի վավերականության կասեցմանը։

Թուրքական OdaTV փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները հաղորդագրություն են ուղարկել ԱՄՆ իրավապահներին, որ կասեցնում են Թուրքիայի կողմից Ֆեթուլահ Գյուլենին տրված անձնագիրը։

Թուրքական կողմն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ իբր Ֆեթուլահ Գյուլենը անձնագիրը ստանալու ժամանակ սխալ տեղեկություն է հաղորդել։

Ֆեթուլահ Գյուլենի համար այս քայլը վտանգավոր է այնքանով, որ եթե ամերիկյան իրապահները ուշադրություն դարձնեն թուրքական կողմի պնդմանը, թե Գյուլենը սխալ տեղեկություն է հաղորդել, ապա հնարավոր է, նրա «գրին քարտը» չեղյալ համարեն։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ