News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ կողմնակից է Ղարաբաղյան հարցը  բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն եւ հարցի լուծումը ռազմական ճանապարհով համարում է անարդյունավետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքները:

Համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նախարարը զորամաս կատարած այցելության ժամանակ հրամանատարական կազմին հորդորել է «արդարացնել երկրի ղեկավարության վստահությունը եւ մշտապես բարձրացնել մարտական պատրաստականությունը՝ ազատագրելու օկուպացիոն տարածքները»:

«Հայաստանն իսկապես պատերազմ չի ուզում, սակայն պատերազմն այս կամ այն ձեւով չի ավարտվել՝ դիպուկարների պատերազմ, դիվերսիոն հարձակումներ: Այժմ Ադրբեջանը սկսել է նոր փուլ՝ պատերազմ ընդդեմ խաղաղ բնակչության»,- նշեց Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ հունվարից առ այսօր հայկական կողմից վիրավորվել է 2 եւ զոհվել 1 խաղաղ բնակիչ:

«Հարեւան երկրի ղեկավարությունն իր հայտարարություններում փորձում է խեղաթյուրել փաստերը՝ ի շահ իր հետաքրքրությունների: Սակայն Ադրբեջանը ոչ մի բարոյական իրավունք չունի՝ մեղադրելու հայկական կողմին՝ հաշվի առնելով, որ հենց Բաքվի ջանքերով են երկու կողմերից զինծառայողներ եւ խաղաղ բնակիչներ զոհվում»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Արկադի Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի գործողություններն են ստիպում Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին դիմել կանխիչ եւ պատժիչ մեթոդների: «Սակայն այս դեպքում էլ հայկական կողմի գործողությունները չի կարելի համեմատել հակառակորդի պահվածքի հետ: Ինչպես բազմիցս հայտարարել են իրավասու մարմինները, մենք չենք պատերազմում խաղաղ բնակչության դեմ եւ ոչ էլ նույնիսկ այն զինծառայողների դեմ, որոնք պարզապես կատարում են իրենց ղեկավարների հրամանները»,- հիշեցրեց Արկադի Գրիգորյանը՝ ավելացնելով, որ իր տեղեկություններով՝ շատ արդբեջանցի զինծառայողներ չեն ցանկանում պատերազմել:

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությանը, թե «պատերազմի ավարտի միակ միջոցը ադրբեջանական տարածքների ազատագրումն է եւ հայկական օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսհանումը մեր հողերից», Արկադի Գրիգորյանը նշեց, որ այս հայտարարությունը վկայությունն է Ադրբեջանի՝  Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ունեցած ագրեսիայի:

«Չնայած կորուստներին՝ Բաքուն համառորեն չի ցանկանում ազատվել հարցը խաղաղ ռազմական ճանապարհով լուծելու որոշումից: Իսկ հայտարարությունն էլ ուղղակիորեն մատնանշում է, թե ով է ագրեսորը, որը չի ցանկանում դադարեցնել պատերազմը եւ լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով, եւ ով է ստիպված պաշտպանվել»,- ասաց ռազմական փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ