News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով, հունվարին մթերային գնաճը մեր երկրում կազմել է տարեկան կտրվածքով «ընդամենը» 5.4%: Զարգացած երկրների ցուցանիշների համեմատ, դա բարձր մակարդակ է: Եվրամիության երկրներում, օրինակ, ընդհանուր գնաճը վաղուց փոխարինվել է սղաճով (մեկ տարվա ընթացքում 0.61%՝ «մինուս» նշանով), ինչը նույնպես խնդիրներ է առաջացրել զարգացած տնտեսության համար:

Իսկ մեր հյուսիսային հարեւան Ռուսաստանում գնաճն անցել է «քառատրոփ» փուլ՝ վաղուց անցնելով երկնիշ շեմը: Հատկապես կտրուկ թանկացել է սննդամթերքը: Պաշտոնական տվյալներով, հունվարին մթերային գնաճը կազմել է տարեկան կտրվածքով 20.7% (!):

Մեր մայրաքաղաքում հունվարին սննդամթերքի մանրածախ գների ամենամեծ աճն արձանագրել է… հնդկաձավարը. տարեկան կտրվածքով 32.6%: Հայտնի է, որ Ռուսաստանում նույնպես տարածված այդ մթերքը զգալիորեն թանկացել է, որոշ շրջաններում՝ մինչեւ 2.5 անգամ:

Կարեւորագույն մթերքը՝ հացը, Երեւանում մեկ տարվա ընթացքում թանկացել է 7.2%-ով: Բացառությամբ տավարի մսի, այլ մսեղենի ու մսամթերքի գները նույնպես աճել են. խոզի միսը՝ 30.5%, հավը՝ 10.9%, երշիկեղենը՝ 9.9%-ից մինչեւ 13.8% եւ այլն: Շաքարավազը մեկ տարվա ընթացքում թանկացել է 9.9%-ով: Կաթնամթերքի մեծ մասը (որքան էլ զարմանալի է՝ բացառությամբ թարմ կաթի) թանկացել է երկնիշ թվով:

Ալկոհոլային մի շարք խմիչքների մասով հակառակ գործընթացն է: Հայրենական կոնյակի, ներմուծվող օղու եւ տեղական խաղողի գինու որոշ տեսակների գները մի քանի տոկոսով նվազել են: Նշենք, որ նույն Ռուսաստանում վերջերս՝ փետրվարի 1-ից, օղու մանրածախ նվազագույն գինն իջել է. 0.5 լիտրը՝ 220-ից 185 ռուբլի: Համապատասխանաբար նվազել են գործարանային եւ մեծածախ գները: Նշենք, որ այս որոշումը միանշանակ չընդունվեց ռուսական հասարակության շրջանում:

Հայաստանի պարագայում դա կարող է հանգեցնել շուկա «էժանացած» ռուսական օղու հոսքին: Անցյալ տարվա տվյալներով, տեղական շուկայում օղու ռեսուրսների կեսից ավելին (57.3%) կազմել է ներմուծումը: Նաեւ մեկ այլ խնդիր ստեղծվեց՝ հայ կոնյակ արտահանողների համար:

Քանի որ Ռուսաստանում կոնյակի նվազագույն գները չեն փոփոխվել, ալկոհոլային խմիչքների առումով կարող է ավելանալ օղու օգտագործման ծավալը: Դրան կնպաստի ընթացիկ տարում ավելի քան 9%-ով ռուսաստանցիների իրական աշխատավարձի կրճատումը: Հասկանալի է, որ այնտեղ հայկական կոնյակի իրացումը, որն այս տարի արդեն դանդաղել է, լուրջ խնդիրների կբախվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ