News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մենք շարունակում ենք հետևել հայտնի ֆուտբոլիստների սոցիալական ցանցերում տեղադրված նկարներին: Վերջին օրերին աշխարհի լավագույն երկու ֆուտբոլստները՝ Մեսսին և Ռոնալդուն ուրախանալու առիթներ ունեին: Փետրվարի 9–ին Մեսսին իր Instagram-ի էջում տեղադրեց լուսանկար, որտեղ նա կրում էր իր անվամբ մարզաշապիկ` իսկ վրան  գրված էր 10 միլիոն: Արգենտինացու պրոֆիլի  հետևորդների  թիվը հասավ 10 միլիոնի: Ֆուտբոլիստը բոլորին շնորհակալություն հայտնեց: Մինչ այդ Մեսսին լուսնկար էր տեղադրել կնոջ հետ` տանը: Ֆուտբոլիստը ցուցադրեց, թե ինչ հագուսով է նա  լինում տանը:

Կրիշտիանու Ռոնալդուն դեռ շարունակում է շնորհավորանքներ ստանալ իր 30 ամյակի առիթով: Ֆուտբոլիստն առիթից օգտնվելով, գովազդել է Nike ընկերությանը և շնորհակալություն հայտնել բոլոին` շնորհավորանքների համար:


«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն շարունակում է վայելել հայրության բերկրանքը: Օրերս լույս աշխարհ եկավ նրա և երգչուհի Շակիրայի երկրորդ որդին՝ Սաշան: Պիկեն որդու լուսանկարը տեղադրել է  սոցիալական ցանցերի իր բոլոր պրոֆիլներում:


Սելֆիի ամենամեծ սիրահարներ Նեյմարն ու Դանի Աշվեշը իրենց հետևողներին երբեք չեն ձանձրացնի: Նեյմարը լուսանկար է տեղադրել իր հայրենակցի հետ, որն  անվանել է` «եղբայրս»:


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ռոբին Վան Պերսին իր 100-րդ խաղն անցկացրեց անգլիական թիմի կազմում և հիշեցրեց այդ մասին իր երկրպագուներին:


Հերթական անգամ համեստությամբ աչքի չընկավ Զլաթան Իբրահիմովիչը. «Ես օգտվեցի հնարավորությունից և ինքս ինձ հետ լուսնկարվեցի Փարիզի Գրեվեն թանգարանում: Աջից  կողմից կանգնածը պատրաստված է մոմից, իսկ ձախինը՝ երկաթից»,- մեկնաբանել է նա իր լուսանկարը:


Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմուդնի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր facebook-յան պրոֆիլից  դիմեց երկրպագուներին՝ ասելով, որ նա լիովին կենտրոնացած է «Բորուսիայի» վրա և վստահ է , որ միասին կարող են հաղթահարել թիմի դժվար պահերը: Այնուհետև ֆուտբոլիստը լուսանակար է տեղադրել  իր մարզումներից:


Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդգար Մանուչարյանը ցուցարդել է իր նոր Play station 4 խաղը: Ֆուտբոլիստը շատ գոհ է երևում:


Դավիթ Մանոյանն էլ իր պաշտոնական էջում կոչ է անում Լոս Անջելեսի իր երկրպագուներին գնահատել և օգտվել տաղանդավոր լուսանկարիչ Կարեն Աղասյանի ծառայություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ