News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ճապոնիան ավարտին է հասցրել կասետային սպառազինությունների իր պաշարների ոչնչացումը՝ համաձայն 2008թ. ընդունված Միջազգային կոնվենցիայի։  Այս մասին հայտարարել է երկրի Պաշպանության նախարարությունը։

«Կասետային սպառազինությունների ոչնչացումից հետո Ճապոնիան նաեւ հետագայում է մտադիր պաշտպանել զինաթափման վերաբերյալ միջազգային նախաձեռնությունները»,- ասված է պաշտպանական գերատեսչության  տարածած հայտարարության մեջ։

Նախքան  կոնվենցիայի ստորագրումը Տոկիոն ուներ մոտ 14 հազար նման արկ, որոնք նախատեսված են ցամաքային եւ օդային ինքնապաշտպանայան  գործողությունների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Կասետային սպառազինությունները կարող են պարունակել մինչեւ 200 հատ փոքր տրամաչափի ռումբ։ Դրանք նետելուց տարիներ հետո շարունակում են ակտիվ մնալ եւ պայթում են թեթեւակի հպումից։

2008թ. 113 պետություններ ստորագրեցին Կասետային սպառազինությունների ոչնչացման մասին կոնվենցիան, որը պարտադրում էր այդ երկներին 10 տարվա ընթացքում ինքնուրույն ձերբազատվել իրենց պաշարներից, սակայն այդ արկերի սահմանափակ քանակություն թույլատրում է պահպանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ