News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանությունից մեկ ամիս անց այսօր՝ փետրվարի 12-ին, մի խումբ քաղաքացիներ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայով դատախազությունից պահանջեցին երաշխիքներ տալ, որ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը կհանձնվի հայ իրավապահներին (ֆոտոռեպորտաժ):

«Սպանությունից մեկ ամիս է անցել, բայց ժողովրդի մոտ դեռ շատ հարցականներ կան։ Պահանջում ենք, որ արդարություն հաստատվի, ոճրագործության մեջ մեղադրվողը հանձնվի հայ իրավապահներին: Քանի որ Գեւորգ Կոստանյանը ինքն էր կոնտակտ պերսոնան դարձել, դրա համար մեր պահանջներով նրան ենք դիմում, որ հրապարակեն եւ թափանցիկ դարձնեն գործընթացը: Որպես քաղաքացիներ մեզ համար պարզ չէ, թե ինչ է տեղի ունենում: Մենք երաշխիքներ ենք պահանջում, որպեսզի հաստատեն, որ մեղադրյալը դատվելու է ՀՀ օրենսդրությամբ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից, «Միանում եմ» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը՝ նշելով, որ իրենք դատախազությունից պահանջում են նաեւ հրապարակել ռուսական կողմից ուղարկված դիմումի պատասխանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով եւ կոչերով դատախազին ուղղված նամակ հանձնեցին եւ հեռացան: Նշենք, որ հավաքը բավական փոքրաթիվ էր՝ մեկ տասնյակ մարդ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա:

Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ