News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանը միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։ Այդպես եղել է եւ այդպես էլ կմնա։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում իր հայ գործընկեր Գալուստ Սահակյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին։ Նրա խոսքով՝ վրաց եւ հայ ժողովուրդները դարեդար կողք կողի պայքարել են իրենց ազատության համար եւ հիմա էլ միասնական կմնան։ «Մենք հիմա էլ ձեր կողքին ենք ու կիսում ենք Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ձեր ցավը»,- հավելել է նա (ֆոտոռեպորտաժ

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում:

Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ